Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Նիմֆոմանիա. երբ արգանդը «խելագարվում է»

Նիմֆոմանիա. երբ արգանդը «խելագարվում է»

Նիմֆոմանիա (գերբարձր սեքսուալ ցանկություն )

Այս անվանումը, գտնում են, որ կիրառել է Պլատոնը: Բանն այն է, որ հիստերիա (կատաղություն) տերմինը առաջացել է  հունարեն histera (արգանդ) բառից: Պլատոնի կարծիքով արգանդը մի «գազան» է, որին տրված է մանկածնման պահանջը և եթե երկար ժամանակ այն չի սաղմնավորվում, կնոջը բերում է կատաղության վիճակի:

 

Իրականում բժշկագիտության մեջ չկա այդպիսի դիագնոզ, այդ անվանման տակ հասկանում են նիմֆոմանիան:

 

Նիմֆոմանիան կանանց պաթոլոգիկ բարձրացած սեռական մղումն է, որը դրսևորվում է տարբեր անձանց հետ սեռական մերձեցման անզուսպ ձգտմամբ: Վիճակագրությունը փաստում է, որ այն հանդիպում է ոչ հաճախ՝ 2500 կնոջից մեկի մոտ, և առավել շատ արձանագրվում է տաք կլիմայական գոտիներում: Այս սինդրոմը բնորոշվում է սեքսուալ կոնտակտների մշտական պահանջով, որը բերում  է չկառավարվող վարքի. սեքսուալ մղումը ուղղված է ցանկացած մարդու՝ անկախ տարիքից, արտաքինից և նույնիսկ սեռից: Անկանոն սեռական հարաբերությունները տարբեր զուգընկերների հետ համարվում է այն առանձնահատկությունը, որով նիմֆոմանիայով տառապող կինը տարբերվում է բարձր սեռական ցանկություն ունեցող կնոջից, վերջինս կարողանում է կառավարել իր սեքսուալ վարքը և ընտրում է  որոշակի զուգընկեր:

 

Շատ և հաճախ...-ահա տղամարդկանց մեծամասնության երազանքը: Նրանք պատրաստ են ամբողջ կյանքում փնտրել այնպիսի կնոջ, որը կկիսի իրենց այդ ցանկությունը: Բայց նիմֆոման կինը տառապում է իր այդ վիճակից, քանի որ անվերջանալի սեքսը չի բերում նրան փսիխոսեքսուալ բավարարություն, բազմակի օրգազմները չեն պարպում ներքին պարադոքսալ էներգիան:

Մասնագետները առանձնացնում են այդ ֆենոմենի առաջացման մի քանի պատճառ. այդպիսի վարքը բնորոշ է կանանց, որոնք ունենեն տարբեր հոգեկան անոմալիաներ, օրինակ՝ մանիակալ փսիխոզ, հնարավոր է նաև ձվարանների և հիպոֆիզի ուռուցքներ: Նորագոյացությունների զարգացման ժամանակ կնոջ մոտ սկսում է սրվել մշտական սեռական բարձր ցանկություն: Այդպիսի վիճակի կարող են հասցնել նաև հորմոնալ կտրուկ փոփոխությունները, որոշ դեղեր և նույնիսկ հղիությունը: Այդ իմաստով վտանգավոր է նաև կիպ/խիստ ընդգրկող/ հագուստը: Դա է պատճառը հավանաբար, որ կանայք միջին դարերում համարվել են խիստ տարված սեքսուալ ակտիվությամբ. ընդգրկող կորսետը խթանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Նիմֆոմանիայի պատճառ կարող են հանդիսանալ նաև անլիարժեքության կոմպլեքսը, սեփական գրավչության նկատմամբ անվստահությունը

 

Բժիշկները ոչ արտահայտված դեպքերում խորհուրդ են տալիս պացիենտին ցրել մտքերը սեքսի մասին, լցնել, հագեցնել ամբողջ օրվա ժամանակահատվածը տարբեր առաջադրանքներով, ֆիզիկական վարժություններով, ուղղել սեռական էներգիան այլ ուղղությամբ՝ ժամանակ չթողնելով կպչուն մտքերի համար: Անհրաժեշտ է խուսափել սեքսուալ ցանկությունը գրգռող սննդատեսակներից՝ ծովամթերք, պանիր, շոկոլադ, հունական ընկույզ և այլն: Բարդացած դեպքերում իրականացվում է համապատասխան դեղորայքային թերապիա:

Հեղինակ. Սևադա Հակոբյան
Սկզբնաղբյուր. Sexology.am
Լուսանկարը. russlav.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ